ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է համացանցում տարածված այն լուսանկարի մասին, որտեղ աշակերտները պարանը բռնել և սոցիալական հեռավորություն են պահում։
«Այսօր հինգ դպրոց եմ գնացել, հինգ դպրոցում էլ թախծախեղդ ծնողներ, երեխաներ և ուսուցիչներ չեմ տեսել, տեսել եմ սպասում, դպրոց գնալու ցանկություն ու սովորելը հնարավոր դարձնելու պատրաստակամություն
առաջարկում եմ լալահառաչ պատումներ չհյուսել ուսումնական տարվա սկզբի մասին, հատկապես երբ այդ պատումը հիմնվում է համացանցի մեկ-երկու նկարի վրա
դրանով դուք աննկատ արժեզրկում եք հազարավոր ուսուցիչների և դպրոցների աշխատանքը, որոնք այս ուսումնական տարվա համար ջանք են դրել, հիմնականում՝ սրտացավ ու սպասումով»,- ասված է գրառան մեջ։
https://www.facebook.com/zhanna.andreasyan/posts/3497137303680755

