ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին:
Կողմերը վերահաստատել են իրենց տրամադրվածությունը՝ սահմանային վիճակի կարգավորմանը հասնել բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով:
Այս մասին տեղեկանում ենք ՌԻԱ-Նովոստի գործակալությունից: