fbpx
Աշխարհ

Հույս ունեմ՝ այլևս չենք օգտագործի Ղարաբաղյան հակամարտություն բառակապակցությունը. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի հումանիտար հարցերին վերաբերող հատուկ նիստում հայտնել է, որ Ռուսաստանը Արցախում հումանիտար հարցերով արագ արձագանքման կենտրոն կստեղծի:

Կենտրոնի ստեղծման համակարգումը կիրականացնի ՌԴ ՊՆ-ն: Նա հույս է հայտնել, որ դրան կաջակցեն միջազգային կառուցները՝ այդ թվում ՄԱԿ -ն ու ԵԱՀԿ-ն: Նիստի ընթացքում Պուտինը որոշ մանրամասներ է ներկայացրել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ:

«Մենք հավաքվել ենք՝ քննարկելու Ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը: Հույս ունեմ, որ մենք այլևս չենք օգտագործի «Ղարաբաղյան հակամարտություն բառակապակցությունը»: Հույս ունեմ, որ շուտով կանցնենք այլ հարցերի քննարկմանը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողություններից տուժած բնակչությանը նորմալ կյանքին վերադաձնելու հարցում օգնությունը շատ կարևոր և ակտուալ է:

Նոյեմբերի 9 -ի համատեղ հայտարարությունը թույլ է տվել դադարեցնել արյունահեղությունը և կայունացնել իրավիճակը Ղարաբաղում: Կրակոցները, մարտերը, բախումները ամբողջությամբ դադարեցված են: Շփման գծում, և այսպես ասած, Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում են ռուս խաղաղապահները»,- նշել է Պուտինը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ