Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին:
Նա ասել է, որ ինքը քննադատում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ոչ թե մեջքի հետևում, այլ դեմ առ դեմ:
«Երբ խոսքը վերաբերում է քննադատությանը, ապա ես այդ մասին բարձրաձայնում եմ առանձնազրույցներում»,- ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում իր ելույթի ժամանակ հայտարարել է Մերկելը:
Նա նաև հավելել է՝ Գերմանիան և Ռուսաստանը շատ հակասություններ ունեն, որոնք բարդացնում են հարաբերությունները, բայց երկու երկրները պետք է պահեն երկխոսությունը:
Այս մասին գրում է interfax.ru-ն:
