Պուտինի և Էրդողանի հանդիպման ժամանակ քննարկվելու է Սիրիայի հարցը․ Լավրով

Ամենադիտվածներ

Սիրիական հակամարտության կարգավորումը, թեև դանդաղ, բայց առաջ է ընթանում։ Այս մասին իր ասուլիսի ընթացքում այսօր հայտարարեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նա նշեց, որ հակամարտության կարգավորմանը զուգահեռ պետք է պայքար իրականացնել ահաբեկչական խմբերի դեմ։

Նրա խոսքերով՝ հիմա ահաբեկչական խմբերը հիմնականում կենտրոնացած են Իդլիբի հատվածում, որտեղ «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորումն իր մեջ է միավորել մյուս ահաբեկիչներին, հարվածներ են հասցնում և՛ սիրիական, և՛ թուրքական ուժերին։ Այդ ուժերին, հետևաբար, պետք է տալ համապատասխան հարվածներ։

Թուրքիայի նախագահի հետ Ռուսաստանի պաշտոնակցի առաջիկա հանդիպմանը, ըստ Լավրովի, հենց այս հարցերն են քննարկվելու:

Ամենաթարմ