Պուտինի հարցազրույցը Fox News-ին կներկայացվի «Էմմի» մրցանակաաշխությանը

Ամենադիտվածներ

Պուտինի հարցազրույցը Fox News-ին կներկայացվի «Էմմի» մրցանակաաշխությանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Fox News հեռուստաընկերության լրագրող Քրիս Ուոլեսին տված հարցազրույցը կներկայացվի «Էմմի» մրցանակաբաշխությանը: Այս մասին հայտնում է Известия-ն:

Զրույցը կներկայացվի «Կենդանի հարցազրույց» անվանակարգում: Խոսակցության տևողությունն է 35 րոպե: Այդ ընթացքում ՌԴ նախագահը խոսել է մի շարք հարցերի շուրջ՝ մասնավորապես ՆԱՏՕ-ի, Ղրիմի և 2016 թվականին կայացած ամերիկյան ընտրություններին միջամտության վերաբերյալ:

Հարցազրույցը տեղի է ունեցել 2018 թվականի ամռանը՝ Հելսինկիում: Ուոլեսի խոսքով՝ նա երկար ժամանակ էր Ռուսաստանի առաջնորդի հետ հանդիպման հնարավորություն փնտրում: Ռուսական կողմի միակ պայմանն այն էր, որ հարցազրույցը եթեր հեռարձակվի ամբողջական: Նշվում է, որ զրույցն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 3,2 մլն մարդ:

Հարցազրույցից հետո 70-ամյա լրագրողը կնոջ հետ մեկնել է Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ՝ ճանապարհորդության: Սա նրա երկրորդ հարցազրույցն էր ՌԴ նախագահի հետ: Առաջինը տեղի էր ունեցել 2005 թվականի սեպտեմբերին:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ