Չինաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բաժակի նման թերմոբաժակը դարձել է վաճառքի հիթ: Այս մասին գրում է Global Times-ը:
Պարբերականի տվյլաներով` թերմոբաժակը, որը շատ նման է հենց նրան, որից օրեր առաջ Օսակայում G20- հանդիպման ժամանակ օգտվում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, վաճառքի հիթ է դարձել Չինաստանի Taobao պորտալում:
Բացի դրանից` բազմաթիվ օնլայն խանութներ սկսել են նախապես պատվերներ ընդունել սպիտակ թերմոբաժակների համար, որոնք վրա պատկերված է ՌԴ զինանշանը:
Նշվում է, որ բաժակը կառաքվի 2 շաբաթվա ընթացքում:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը G20-ի գագաթնաժողովի ժամանակ, ի պատիվ երկրների ղեկավարների տրվող ընթրիքին, ներկայացել էր սեփական թերմոսով: