Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը կհանդիպեն Աստանայում՝ Ասիայում համագործակցության և վստահության միջոցառումների վերաբերյալ խորհրդակցությունների շրջանակում, որը կանցկացվի հոկտեմբերի 12-14-ը:
«Դա հնարավորություն է՝ քննարկելու Ուկրաինայի հարցով բանակցություններ կազմակերպելու վերաբերյալ Թուրքիայի նախաձեռնությունը»,- նշել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Դիվանագետն անդրադարձել է նաև միջուկային զենքի հնարավոր կիրառման մասին տեղեկություններին, նշել. «Ես հույս ունեմ, որ նրանք, ովքեր մշտապես շահարկում են միջուկային պատերազմի, Ռուսաստանի Դաշնության կողմից զանգվածային ոչնչացման զենքի կիրառմամբ սադրանքների կազմակերպման թեման, գիտակցում են իրենց պատասխանատվությունը»:
Լավրովը հիշեցրել է, որ ՌԴ Միջուկային դոկտրինի համաձայն՝ Մոսկվան կարող է կիրառել միայն պատասխան միջոցներ, որոնք կոչված են թույլ չտալու երկրի ոչնչացումը: