Սոչիում շարունակվում է Ռուսաստանի և Բելառուսի նախագահների երկարատև, մի քանի օրանոց հանդիպումը, որի քաղաքական արդյունքներից բացի, մամուլի ուշադրությունը գրավում են նրանց խաղերը։ Այսօր էլ երկու նախագահները հոկեյ են խաղացել իրար հետ։
Նախագահները երկուսն էլ եղել են նույն թիմից ու իրենց մրցակիցներին հաղթել են 16։1 հաշվով։ Գոլերի հեղինակներ են դարձել և՛ Պուտինը, և՛ Լուկաշենկոն, և՛ վերջինիս որդին, որ նույնպես նախագահական թիմից էր, որի անունը «Վագրեր» էր։ Նրանք հաղթել են «Արջերին»։