Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Վլադիմիր Զելենսկին շաբաթ տեղի ունեցած ազատազրկվածների միաժամանակյա ազատումը դրական են գնահատել:
Ինչպես հաղորդել են Կրեմլի մամուլի ծառայությունից, հեռախոսազարույցի ժամանակ երկու երկրների նախագահները ընդգծել են, որ այդ քայլը մեծ նշանակություն ունի երկկողմ հարաբերությունների նորմալացման և առողջացման համար:
Բացի դրանից՝ Պուտինն ու Զելենսկին քննարկել են ներուկրաինական հակամարտության կարգավորման հարցը: Մասնավորապես, նրանք ընդգծել են շփման գծում հրադադարի պահպանման կարևորությունը:
Պուտինը ասել է, որ անհրաժեշտ է շարունակել համակողմանի նախապատրաստական աշխատանքները նորմանդական քառյակի գագաթնաժողովը նախապատրաստելու շրջանակում, որ այդ ձևաչափով հերթական հանդիպումը արդյունավետ լինի և նպաստի բարձր մակարդակում պայմանավորվածություններ իրագործելուն:
Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են շարունակել բանակցությունները հետագայում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Ռուսաստանն ու Ուկրաինան 36-ը 36-ի փոպարեն ազատ են արձակել դատապարտված և ձերբակալված քաղաքացիներին: