գերիների փոխանակում
Անջեյ Պոչոբուտը ազատ է արձակվել ԱՄՆ-ի միջնորդությամբ իրականացված գերիների փոխանակման արդյունքում
Լեհ-բելառուս լրագրող և Սախարովի անվան մրցանակի դափնեկիր Անջեյ Պոչոբուտն ազատ է արձակվել բելառուսական ուղղիչ գաղութից՝ միջազգային գերիների փոխանակման շրջանակում։
Քուշները մասնակցում է Գազայի հրադադարի բանակցություններին․ գերիների և բանտարկյալների ցուցակներ փոխանակվել են
Ջարեդ Քուշները և Թրամփի հատուկ ներկայացուցիչը մասնակցում են Եգիպտոսում ընթացող Գազայի հրադադարի բանակցություններին, որտեղ Համասը և Իսրայելը փոխանակել են գերիների ու բանտարկյալների ցուցակները՝ հույսի նշան ցույց տալով խաղաղության հասնելու հարցում։
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են խոշորագույն գերիների փոխանակման
Ռուսաստանն ու Ուկրաինան իրականացրել են պատերազմի խոշորագույն գերիների փոխանակումը՝ վերադարձնելով մոտ 800 գերի՝ շարունակվող լարվածության ֆոնին։
Ռուսաստան-Ուկրաինա գերիների փոխանակումը շարունակվում է
Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են իրականացնել պատմության մեջ ամենամեծ գերիների փոխանակումը՝ ըստ պայմանավորվածության, որը կնքվել է մայիսի 16-ին Ստամբուլում:
Ռուսական հարվածներն ուղղված են Կիևին՝ գերիների փոխանակման ֆոնին
Ռուսաստանի կողմից Կիևի վրա հարվածները հաջորդեցին Ուկրաինայի հետ գերիների խոշոր փոխանակմանը՝ ընդգծելով լարվածության շարունակությունը։
Ուկրաինան և Ռուսաստանը սկսեցին մեծագույն գերիների փոխանակումը
Ուկրաինան և Ռուսաստանը մեկնարկել են մեծագույն գերիների փոխանակումը՝ 390 ուկրաինացիների վերադարձով առաջին փուլում։
Ուկրաինան և Ռուսաստանը համաձայնել են գերիների փոխանակման՝ առանց հրադադարի
Ուկրաինան և Ռուսաստանը համաձայնեցին գերիների փոխանակման Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանակ, սակայն հրադադար չի հաստատվել։
Գերիների փոխանակում տեղի չի ունենա մինչև իսրայելական ագրեսիայի ավարտը. ՀԱՄԱՍ
ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ գերիների փոխանակում տեղի չի ունենա մինչև իսրայելական ագրեսիայի ավարտը: ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի տեղակալը նշել է, որ ՀԱՄԱՍ-ն ի սկզբանե «պատրաստ է եղել օտարերկրացիներին առանց որևէ փոխհատուցման ազատ արձակել, իսկ երեխաներն ու կանայք առևտրի առարկա չեն դառնա, նրանք ևս ազատ կարձակվեն»: Վերջինիս պնդմամբ` իրենց մոտ գտնվողների մնացած հատվածը զինվորներ են կամ…
Զելենսկին առաջակել է ՌԴ-ի հետ իրականացնել գերիների փոխանակում բոլորը բոլորի դիմաց սկզբունքով
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր հայտարարել է, որ միակ բանաձևը, որով պետք է իրականացվի գերիների փոխանակում Ռուսաստանի հետ, դա «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքն է։ «Մենք պետք է համախմբվենք գերիների ազատ արձակման միակ իրական մոդելի շոըրջ՝ «բոլորը բոլորի դիմաց», – ասել է նա՝ երեքշաբթի օրը տեսահղումով դիմելով G20-ի գագաթնաժողովի մասնակիցներին: Զելենսկիի խոսքով՝ այս բանաձևը պետք է…
Ռուսաստանի և Ուկրաինայի իշխանությունները երկու անգամ գերիների փոխանակում են իրականացրել
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկու անգամ գերիների փոխանակում է իրականացվել։ Նրա խոսքերը ներկայացված են դիվանագիտական գերատեսչության կայքում։ Զախարովայի խոսքով՝ ՌԴ ՊՆ-ն կազմակերպում է մարդասիրական միջանցքներ և բնակավայրերից խաղաղ բնակչության տարհանում։ «Չնայած սրան, Եվրամիությունը ոչ մի կերպ չի ազդում Կիևի վրա, որպեսզի ուկրաինացի ազգայնականները չթաքնվեն խաղաղ քաղաքացիների…
Գերիների փոխանակում է տեղի ունեցել Կիևի և Դոնբասի միջև
Դեկտեմբերի 29-ին գերիների փոխանակում է տեղի ունեցել Կիևի և Դոնբասի միջև: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։ Փոխանակման գործընթացն անցել է առանց միջադեպերի: Դոնեցկի ինքնահռչակ Ազգային Հանրապետությունից հայտնել են, որ ուկրաինական կողմը հետևում է անվտանգության երաշխիքների պահպանմանը, կրակոցներ կամ պայմանավորվածությունների այլ խախտումներ չեն գրանցվել: Երկու կողմում պահվող անձանց փոխանակումը տեղի է ունեցել Դոնեցկի Գորլովկա քաղաքում:…
Թրամփը պատրաստ է աջակցել Մոսկվային ու Կիևին
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է նպաստել Կիևի և Մոսկվայի միջև բանակցություններին։ Այս մասին գրում է РИА Новости-ն: Սպիտակ տան ղեկավարը երկու երկրների միջև բանտարկյալների փոխանակման փաստը անվանել է «մեծ քայլ»: «Դա շատ մեծ ու շատ դրական քայլ էր: Եթե նրանք անհրաժեշտ համարեն իմ մասնակցությունը, ես պատրաստ եմ դրան»,-ասել է…
Պուտինն ու Զելենսկին դրական են գնահատել գերիների փոխանակումը
Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Վլադիմիր Զելենսկին շաբաթ տեղի ունեցած ազատազրկվածների միաժամանակյա ազատումը դրական են գնահատել: Ինչպես հաղորդել են Կրեմլի մամուլի ծառայությունից, հեռախոսազարույցի ժամանակ երկու երկրների նախագահները ընդգծել են, որ այդ քայլը մեծ նշանակություն ունի երկկողմ հարաբերությունների նորմալացման և առողջացման համար: Բացի դրանից՝ Պուտինն ու Զելենսկին քննարկել են ներուկրաինական հակամարտության կարգավորման հարցը: Մասնավորապես,…
Գերիների փոխանակումը կնպաստի հակամարտության գոտիներում վստահության մթնոլորտի հաստատմանը. Լավրով
Ապրիլի 30-ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս «բոլորին՝ բոլորի հետ» սկզբունքով գերիների փոխանակման օգտին՝ հակամարտության գոտիներում վստահության հաստատման համար: «Մենք միշտ էլ բոլոր դեպքերում հանդես ենք գալիս նման իրավիճակների սպառիչ մարդասիրական լուծման օգտին, ներառյալ աճյունների փոխանակումը, ռազմագերիների փոխանակումը «բոլորին՝ բոլորի հետ» սկզբունքով: Եվ…














