Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ: Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Պուտինը շնորհավորանքներ է ուղղել օտարերկրյա պետությունների մի շարք նախկին ղեկավարներին, այդ թվում նաև Հայաստանի նախկին նախագահներին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պուտինը շնորհավորել է գալիք Ամանորի կապակցությամբ նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը ներկայումս կալանքի տակ է: