Պուտինը ընդլայնել է Թուրքիայի քաղաքացիների արտոնությունները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստոարգրել, որի համաձայն Թուրքիայի քաղաքացիները ծառայողական և հատուկ անձնագրերով կկարողանան առանց վիզայի ցանկացած տեսակի այց կատարել Ռուսաստան: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Նշենք, որ նախկինում արտոնությունը գործում էր կարճաժամկետ գործուղումների համար:

Աղբյուրը նշում է, որ Սու-24 օդանավի հետ կապված միջադեպից հետո, երբ Թուրքիան խոցեց այն, ՌԴ նախագահի հրամանով մի շարք տնտեսական պատժամիջոցներ կիրառվեցին Թուրքիայի դեմ, մասնավորապես` դադարեցվեց այդ երկրի հետ առանց վիզայի ռեժիմը` մի շարք բացառություններով:

Ամենաթարմ