fbpx
Իրավական

ՊՎԾ-ն մրցույթներ է հայտարարել՝ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

ՀՀ ՊՎԾ-ի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․

«Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթներ՝ քաղաքացիական ծառայության ներքոհիշյալ թափուր պաշտոններն զբաղեցնելու համար․

1․Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության անձնակազմի կառավարման բաժնի պետ (ծածկագիր՝ 52-25.3-Ղ4-1)

2․Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության ընդհանուր բաժնի պետ (ծածկագիր՝ 52-25.4-Ղ4-1)

3․ Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության գործերի կառավարման և գնումների կազմակերպման բաժնի պետի (ծածկագիր՝ 52-25.1-Ղ4-1)

4․Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության հաշվապահական հաշվառման բաժնի պետ-գլխավոր հաշվապահ (ծածկագիր՝ 52-25.2-Ղ4-1)

5․ Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության առաջին բաժնի պետ (ծածկագիր՝ 52-25.5-Ղ4-1)

6․ Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության առաջին բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 52-25.5-Մ2-1)
Մրցույթներին մասնակցել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ պետական վերահսկողական ծառայություն (ք. Երևան, Մաշտոցի պողոտա 47) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1․ դիմում (ձևը լրացվում է տեղում),
2․անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3․ բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4․ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5․ արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող
ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6․ մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթներին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 24-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը:

Մրցույթների պաշտոնական հայտարարություններին կարող եք ծանոթանալ ՀՀ ՊՎԾ պաշտոնական կայքում»։

https://www.facebook.com/StateSupervisionService/posts/610005399563445?__xts__%5B0%5D=68.ARD9BJhLY6BkDhs4L1cSFsMoqfmb4NZ4Sc1suQMOtonqJ4mAkMvL2DE5zp7JkYNBzDOLdDGbTE5LqLXw1ioRVBSPAozpmmrdpcYJGwypdz0ssD7RyMmtr5l5s1nEDUnuECO7eQE0qbH08HFHbm–RE0iX4ZfEF2-IPKdyzwpqFPsf9tuTgwwPrVcBn4eeiOo5l_vHZwntoBlK1rTBJdqCvzRYHK-0I8hG2yCOCDF8sYrHEZmuobfaQ3dKic98znPEAy47kt2T00hxK4J4lu4fUGTfLgZ1-AzjHYqN0sprCzLZFLEhmYiw1o3v5pIyU2IN7gyuXaaqPu5SOT4qnJvBiQ&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ