Հայտնի են ՊՎԾ պետի նոր տեղակալների անունները

Ամենադիտվածներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ Արա Եղոյանն ու Արեն Եղիազարյանը նշանակվել են ՊՎԾ ղեկավարի տեղակալներ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Արա Եղոյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ»։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Արեն Եղիազարյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ»:

Համապատասխան որոշումները հրապարակվել են կառավարական e-gov.am կայքում։

Ամենաթարմ