Հասարակություն

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարը ևս պատվաստվել է

Հայաստանում շարունակվում են Covid 19-ի դեմ պատվաստումները: Պետական պաշտոնյաները հերթով պատվաստում են ստանում կորոնավիրուսի դեմ: Նրանց է միացել նաև Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Տիգրան Ուլիխանյանը, ով այսօր պատվաստվել է: Պատվաստանյութը եղել է AstraZeneca-ն: Այս մասին Facebook-ի էջում գրել է Դավիթ Դանիելյանը:

Հիշեցնենք՝ այսօր պատվաստվել են նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու տիկինը՝ Աննա Հակոբյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ