Daily Mail-ը, հղում կատարելով Marca-ին, հայտնում է, որ «Յուվենթուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը մերժել է «Չելսիի» և «Պարի Սեն Ժերմենի» առաջարկները։ Աղբյուրի հաղորդմամբ՝ Պյանիչի որոշման պատճառը ամեն կերպ հասնել «Բարսելոնա» տեղափոխվելն է։
Մինչ այս հաղորդվում էր, որ Պյանիչը կարող է «Բարսելոնա» տեղափոխվել փոխանակման տրանսֆերի ձևաչափով։