«Բարսելոնան» փորձում է լուծել կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի բարձր աշխատավարձի հարցը:
Քանի որ վերջին շրջանում ֆուտբոլիստի հեռանալով շահագրգռված է ակումբը, նշվում է, որ նրա ծառայություններով հետաքրքրված են 3 ակումբներ՝ «Յուվենտուսը», «Ռոման» և «Ինտերը»:
Բայց այս ակումբներից որևէ մեկը տեղափոխվելու համար ֆուտբոլիստը պետք է համաձայնի աշխատավարձի նվազեցման, ինչը նա չի ցանկանում անել:
Այս մասին տեղեկանում ենք Diario Sport-ից: