Պյանիչը մերժեց երկու գրանդի առաջարկ հանուն Բարսելոնա տեղափոխվելու

«Բարսելոնան» և «Յուվենտուսը» շարունակում են քննարկել կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի տեղափոխությունը:

Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականի 30-ամյա կիսապաշտպանը պատրաստ է կատալոնական ակումբ տեղափոխվել: Կողմերը կարող են պայմանագիր կնքել չորս տարի ժամկետով:

Հայտնի է, որ Պյանիչը հրաժարվեց «Մանչեսթեր Յունայթեդից» և ՊՍԺ-ից ՝ առաջարկ ստանալով «Բարսելոնայից»:

Աղբյուրը՝  Diario Sport

 

Ամենաթարմ