Իտալիայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Միլանը» «Սան Սիրոյում» ընդունեց «Նապոլիին»:
Ջենարո Գատուզոյի ֆուտբոլիստները վստահ հանդիպում անցկացրին ու հաղթեցին 2:0 հաշվով: Խաղի իսկական հերոս դարձավ «ռոսոներիների» նորեկ Կշիշտոֆ Պյոնտեկը: Լեհ հարձակվողը դուբլ գրանցեց իր հաշվին՝ գոլի հեղինակ դառնալով 11-րդ և 27-րդ րոպեներին:
Այսպիսով, «Միլանը» շարունակում է պայքարը Իտալիայի Գավաթում՝ դուրս գալով կիսաեզրափակիչ, իսկ Անչելոտիի թիմը դուրս է մնում մրցաշարից:
Հաղորդում է armsport.am-ը։
