fbpx
Աշխարհ

Քաբուլում ԱՄՆ-ի հարվածը ողբերգական սխալ է եղել. Պենտագոն

ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը խոստովանել է, որ օգոստոսի 29-ին Քաբուլում ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարվածը սխալմունք է եղել, ինչի հետևանքով զոհվել է 10 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 7 երեխա:

Պենտագոնից նշել են, որ քիչ հավանական է, որ «Իսլամական պետություն Խորասանում» խմբավորման հետ կապված անձինք ոչնչացվել են:

«Մեր հետաքննության արդյունքում պարզ դարձավ, որ հարվածը ողբերգական սխալ է եղել», – ասել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար:

Պենտագոնը նաև դիտարկում է Քաբուլում հարվածի հետևանքով զոհվածների հարազատներին փոխհատուցման վճարման հնարավորությունը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ