Քաղաքացին Կառավարության շենքի դիմաց փորձել է ինքնահրկիզվել

Հրապարակող՝

Տիչինայի փողոցի տներից մեկում դի է հայտնաբերվել

Ամենադիտվածներ

Նոյեմբերի 29-ին, ժամը 14:16-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ ՀՀ կառավարության շենքի դիմաց քաղաքացին փորձում է ինքնահրկիզվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ոստիկանության աշխատակիցները կանխել են Սիմոն Ա.-ի (ծնված 1981 թ.) ինքնահրկիզման փորձը. վերջինս տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Ամենաթարմ