Փետրվարի 1-ից քաղաքացիները կկարողանան մեկնել Ռուսաստան

Փետրվարի մեկից՝ «Ճանապարհորդիր առանց Քովիդ-19-ի» պիլոտային ծրագրի շրջանակներում Հայաստանի ու Ռուսաստանի միջև օդային կանոնավոր հաղորդակցությունը վերականգնվում է։

Այս մասին Կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նշեց, որ գործարկվելիք ծրագրի վերաբերյալ ՀՀ և ՌԴ կառավարությունների որոշումներ են կայացրել։

Վարչապետ տեղեկացրեց, որ ծրագիրը պիլոտային ու դրա ժամկետը մինչև մարտի 1-ն է։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հայտնեց, որ արդեն ստեղծվել է էլեկտրոնային հարթակ ու դրան կցվել մի քանի լաբորատորիա։

Քաղաքացին պետք է ներբեռնի «Ճանապարհորդում եմ առանց Քովիդ-19-ի» հավելվածը ու թռիչքից 72 առաջ մոտենա դրան կցված լաբորատորիաներից որևէ մեկին ու թեստ հանձնի։ Վերջինիս դրական արդյունքի դեպքում հավելվածում նրա ազատ տեղաշարժի հնարավորության վանդակը կանաչում է, իսկ արդյունքները հավելված են անցկացվում QR կոդի միջոցով։

Ամենաթարմ