Հուլիսի 16-ին, ժամը 01:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խուդյակովի փողոցի շենքերից մեկի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացիներին (Գ.Մ., ծնված 1967 թ. և Ա.Մ., ծնված 1974 թ.) դուրս են բերել վերելակից:
Ա.Մ.-ն տեղի ուժերով ոտքի վնասվածքով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։