fbpx
Մարզեր

Քաղաքացիները ՀՀ 38 համայնքներում ընտրում են ավագանի և համայնքապետեր

Հայաստանի Հանրապետության տասնյակ համայնքներում ընթանում են Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

Այսպիսով, համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 36 համայնքներում։ Իսկ մեծամասնական ընտրակարգով ընտրություններ են Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում։

Ընտրություններին մասնակցում են ընդհանուր 4190 թեկնածուներ՝ 130 կուսակցություններից և կուսակցությունների դաշինքներից։

ԿԸՀ-ից տեղեկացնում են, որ ընտրությունների համար կազմավորվել են 984 ընտրատեղամասեր։

Ընտրական տեղամասերն բացվել են առավոտյան ժամը 08:00-ից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ