Քաղաքականություն

Լոս Անջելեսի քաղաքապետն աջակցություն է հայտնել Հայաստանին

Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթը Twitter-ի իր էջում գրառում է կատարել հայ-ադրբեջանական սահմանին կատարված դեպքերի ու Հայաստանի ատոմակայանին հարվածելու ադրբեջանական սպառնալիքներին։

Գարսեթը նախ նշել է, որ իրենք աջակցում են հայ համայնքին՝ ընդդեմ բռնության։

Քաղաքապետը խոսքը շարունակելով գրել է, որ Ադրբեջանը պետք է վերջ տա հայկական ատոմակայանին հարվածելու իր սադրիչ և վտանգավոր սպառնալիքներին ու ընդունի միջազգային դիտորդներին։

«Երկխոսությունն ու դիվանագիտությունը խաղաղության և անվտանգության միակ ուղին են տարածաշրջանում», – ավարտել է գրառումը Գարսեթը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ