Հուլիսի 12-ին, ժամը 14:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 18-րդ փողոցի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք:
Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:24-ին, մարվել՝ 19:03-ին: Այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։