fbpx
Երևան

Քանի մարդ է օգտվել Երևանի տրանսպորտի նոր վճարային համակարգից

Երևանի հասարակական տրանսպորտի նոր վճարային համակարգից մեկ ամսից ավելի ժամկետում օգտվել է 1 575 492 մարդ։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են քաղաքապետարանից` ներկայացնելով 2024 թվականի սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 17-ի տվյալները։

Նշվում է, որ այդ ժամանակահատվածում վաճառվել է 1 031 042 QR-կոդ` թղթե տարբերակով: 756 614 ուղևոր ուղեվարձը վճարել է Telcell Wallet-ի միջոցով, ևս 187 133 տոմս ձեռք է բերվել տերմինալով:

Քաղաքապետարանից նաև նշել են, որ անհնար է տարբերակել, թե գնված թղթե և առցանց տոմսերից քանիսն են օգտագործվել մետրոյում, քանի որ դրանք օգտագործվում են նաև այլ տրանսպորտային միջոցների վճարման համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ