fbpx
Սպորտ

Յուվենտուսը վերջնական որոշում է կայացրել Պոգբայի վերաբերյալ

«Յուվենտուսի» տեխնիկական տնօրեն Կրիստիանո Ջյունտոլին հաստատել է, որ 31-ամյա կիսապաշտպան Պոլ Պոգբան կլքի թիմը:

«Պոգբան հիանալի ֆուտբոլիստ էր, բայց այժմ մենք ունենք այլ ծրագրեր։ Մենք ներդրումներ ենք կատարել տարբեր խաղացողների համար, և այժմ մեր թիմն ամբողջովին համալրված է»,- Ջյունտոլիի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հեղինակավոր լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկացմամբ՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը կլքի «Յուվենտուսը» և կդառնա ազատ գործակալ։ 31-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը «ծեր սինյորայի» հետ նախատեսված էր մինչև 2026 թվականի ամառ:

Անցած տարվա սեպտեմբերին Պոգբան որակազրկվել էր չորս տարով՝ դոպինգ օգտագործելու համար: Այս տարվա հոկտեմբերին կիսապաշտպանի որակազրկումը կրճատվել է՝ չորս տարին փոխարինելով 18 ամսով։ Նա հնարավորություն կստանա վերադառնալու պաշտոնական խաղերին 2025 թվականի մարտին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ