Ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթը մեկ գիշերվա ընթացքում վաստակել է ավելի քան 2․2 միլիոն դոլար, որը ստացվել է իր Stem Player սարքի վաճառքից։ Donda 2 ալբոմը հասանելի է լինելու միայն ռեփերի Stem Player հարթակով, ռեփերի խոսքով՝ այն չի ցուցադրվի Apple Music, Amazon, Spotify և YouTube հարթակներում։
Ռեփերն Instagram-ում հայտնել է, որ սարքի թողարկումից հետո մեկ տարվա ընթացքում դրա ընդհանուր վաճառքը կազմել է ավելի քան 9․4 միլիոն դոլար։
«Արվեստագետները ստանում են արդյունաբերության վաստակած գումարի միայն 12%-ը: Ժամանակն է ազատել երաժշտությունն այս բռնապետական համակարգից»,- ընդգծել է երաժիշտը։