Լոռու մարզում երեկ` հուլիսի 14-ին, տեղի ունեցած քարաթափման հետևանքով տուժած 35–ամյա Վարդան Մկրտումյանի վիճակը ծանր կայուն է, նա գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին հայտնել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը։
Տղամարդը հիավանդանոց է տեղափոխվել գլխուղեղի կանտուզիայով, թոքի սալջարդով և այլ վնասվածքներով։ Այժմ նրան հետազոտում են՝ վնասվածքների աստիճանը պարզելու համար։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԻՆ–ում հուլիսի 14-ին, ժամը 13:56-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից դեպի Վրաստանի սահման տանող ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին տեղի էր ունեցել քարաթափում: Քարաթափման հետևանքով Վանաձորի բնակիչներ 35-ամյա Կարինե Գալստյանը և նրա 12-ամյա դուստրը`Լիլիա Մկրտումյանը մահացել են:
Աղբյուրը՝ News.am