fbpx
Հասարակություն

Քարաթափում Ախթալայի կամրջի մոտ․ ճանապարհն այս պահին բաց է միակողմանի

Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-հայ-վրացական սահման միջպետական ճանապարհի 66.5 կմ-ին՝ Ախթալայի կամրջի մոտ‚ տեղի է ունեցել քարաթափում։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Facebook-ի էջից։

Նշվում է, որ ճանապարհը հիմնանորոգող ընկերության աշխատանքների շնորհիվ ճանապարհը երթևեկության համար միակողմանի բացվել է ու հիմա մաքրման աշխատանքներ են կատարվում, որպեսզի բացվի երկկողմանի։

ՏԿԵ նախարարությունը վարորդներին հորդորում է նշված հատվածում երթևեկելիս լինել ուշադիր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ