fbpx
Սպորտ

Քարդիֆ Սիթին ֆուտբոլիստներին արգելել է մեկնաբանել Սալայի ինքնաթիռի անհետացումը

«Քարդիֆ Սիթիի» ղեկավարությունն իր ֆուտբոլիստներին արգելել է որևէ մեկնաբանություն անել անգլիական թիմի նորեկ Էմիլիանո Սալային տեղափոխող ինքնաթիռի անհետացումը, հայտնում է L՛Equipe-ը:

Երեկ երեկոյան Սալան հրաժեշտ է տվել «Նանտի» իր խաղընկերներին և մասնավոր ինքնաթիռով ուղևորվել Ուելս, սակայն սպասվելիք վայրէջքից մոտ մեկ ժամ առաջ ինքնաթիռն անհետացել է ռադարների տեսադաշտից, ինչից հետո երկու ուղղաթիռ և մի քանի փրկարար նավ սկսել է զբաղվել որոնողական աշխատանքներով:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Քարդիֆ Սիթին» Սալայի համար ռեկորդային 20,5 մլն եվրո կվճարի: Արգենտինացի հարձակվողը ակումբի հետ մինչև 2022 թվականը նախատեսված պայմանագիր է կնքել:

Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը ֆրանսիական Լիգա 1-ի 19 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Գրում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ