Հունիսի 10-ին Ազգային ժողովում լրագրողները ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի մարզպետի ու քաղաքապետի թեկնածուի այն խոսքերի մասին, թե հեղափոխությունն այդպես էլ Աբովյան չհասավ: Ինչին ի պատասխան Գագիկ Ծառուկյանը արձագանքեց.
«Իսկ վարչապետի ասածն ինչի՞ չեք ասում, մարզպետի ասածն եք ասում: Վարչապետն ասաց՝ հաղթել է հեղափոխությունը, հաղթել է աբովյանցին»:
Այն դիտարկմանը, որ գործող քաղաքապետի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել, Ծառուկյանը պատասխանեց.
«Ես նորից եմ ուզում ձեզ ասել՝ օրենքի առաջ բոլորը հավասար են, իրավապահ մարմինները թող քննեն, նայեն»:
Լրագրողների այն հարցին, թե գործող քաղաքապետը վայելում է Գագիկ Ծառուկյանի աջակցությունը, թե ոչ, պատգամավորը պատասխանել է.
«Վայելում է, բայց կարիքը չկար, որ ես գնայի աջակցելու իրեն: Ինքը իր աշխատանքով ապացուցել է: Որ կարիքը լիներ, ես անպայման կաջակցեի: Ծառուկյանը քարոզարշավին չի մասնակցել, բայց պատկերացնում եք, որ մասնակցեի ինչ կլիներ», – ասաց ԲՀԿ առաջնորդը:
