fbpx
Քաղաքականություն

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Փաշինյանին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,

Խնդրում եմ ընդունեք ամենաջերմ և անկեղծ շնորհավորանքները ՀՀ վարչապետի բարձր պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ։

Խորհրդարանական ընտրությունների արդյունքները վկայում են քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտի հետագա բարեփոխումների Ձեր կուրսին հայկական հասարակության աջակցության մասին։

Բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության ներդրումը ՀԱՊԿ գործունեությունում և ակնկալում ենք, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությունը կնպաստի Եվրասիական տարածաշրջանում կայունության և անվտանգության մակարդակի բարձրացմանը։

Մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Նիկոլ Վովայի, քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ Ձեր աշխատանքում՝ ի բարօրություն Հայաստանի։

Հուսով եմ հանդիպել Ձեզ հետ մոտ ժամանակներում», – ասվում է ուղերձում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ