fbpx
Քաղաքականություն

Նախկինների հետ քաղաքում շրջում է քաղաքացիական պատերազմի ուրվականը․ Սիմոնյան

Լրագրող, կինովավերագրող, PR տեխնոլոգ Վարդ Սիմոնյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Սա այն դեպքն է, երբ կանխատեսումը շնորհակալ գործ է։

Իհարկե, Նիկոլը գտնված մատերիալ է փողոցում հսկայական ժողովուրդ գնդելու համար։ Եվ միայն մեկ արգելակ կա՝ ռևանշիստները, կրեմլյան տխրահռչակ ռեբրենդինգով՝ ընդդիմության ցուցափեղկին ցատկածները։

Իզուր եք կարծում, որ սրանց «Աստվածաշունչը» Ջին Շարփի ոչ բռնի մարքետինգն է․հարազատ եղբոր արյան մեջ մինչեվ կոկորդը խրված Պուտինն այդպիսի թիթիզությունների ներվ ու ժամանակ չունի։ Փողոցում ցուցադրվողը՝ բեմահարթակը, ռոմանտիկների էմոցիոնալ կրքերի հագուրդն է ընդամենը, բռնի հեղաշրջումը ծավալվում է կուլիսներում։

Կրեմլը խամուխակ չի և իրենցից լավ գիտի սրանց վարկանիշը․ սա արդեն ժողովրդի ծոցից ելած մի աղքատ գրչակի պրոեկտը չէ, որ հույս դնի դրա զանգվածայնության վրա՝ մանավանդ, որ լավ է ճանաչում կլիենտներին՝ սրանք սպեցէֆեկտների ու ռետուշի վրա փող դնողը չեն։

Քաղաքացիական պատերազմ՝ ահա Հայաստանի առջև կանգնած նոր սպառնալիքը։ Եթե սա թույլ տանք, հենց մեր ձեռքով քարտեզի վրայից կջնջենք Հայաստանը։ Քաղաքացիական պատերազմը ոչ միայն մարդաթափ կանի Արցախն ու Հայաստանը, այլև․․․․կջարդի մեր ողնաշարը, կպատռի մեր սիրտը՝ Սյունիքը։

Անիշխանությունը հենց այն է, ինչը պետք է այսօր կրեմլին։ Հակառակ դեպքում՝ երկու սոսիների մեջ մոլորված, երկու հակամարտող կողմի հետ սիրաբանող սուբյեկտը պարտավոր է մեկին ընտրել որպես ստրատեգիական ամուսին։ Իսկ երբ չես ուզում կամ չես կարող կատարել պայմանագրային պարտավորություններդ՝ ստիպված ես ոչնչացնել ինչը՞, իհարկե՝ Հայաստան անունով սուբյեկտը։

Պուտինյան Ռուսաստանը դատապարտված է լինել բոմժ պետություն, դրան է լծված միասնական արևմուտքը։ Ուկրաինական պատերազմի խայծը կուլ տալը նրա դատավճիռն էր, հենց այս պատերազմով ինքը կպայթեցնի կայսերական տերության իր նախկին փառքն ու պատիվը։

Հարց է առաջանում՝ կրեմլի գործակալական ցանցն արդո՞ք չի հասկանում, ինչ սցենարի մեջ է ներքաշված, արդյո՞ք չի գիտակցում, որ բռնության այս էսկալացիան Հայաստան չի թողնի, որ իրենք ևս մեկ անգամ այն թագավորեն․․․

Իհարկե, Մավրն արել է իր սև գործը և նա պետք է հեռանա, բայց, դուք խփելով նրա շղթաներին ընդամենն ամրացնում եք Նիկոլին, վերջին ընտրությունները՝ վկա։ Այդ դեպքում՝ ինչ է ձեր ուզածը, երբ պարզ երևում է՝ ձեզ հետ քաղաքում արդեն շրջում է քաղաքացիական պատերազմի ուրվականը»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ