fbpx
Հասարակություն

Քաղաքացիների մասնակցությունը որևէ միջոցառման պիտի սահմանափակվի․ Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ  եթերում դիմել է  քաղաքացիներին և  հորդորել, որ  չմասնակցեն Զատկի միջոցառումներին։ Վարչապետը ընդգծել է, որ միջոցառումներին չմասնակցել խորհուրդ է տվել նաև եկեղեցին։

Անդրադառնալով առաջիկայում հիշատակվող օրերին վարչապետը ասել է․

«Առաջիկայում ապրիլի 24-ն է, և մայիսի առաջին տասնօրյակում ունենք երկու տոն՝ Շուշիի ազատագրման օրը և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրը. մեր եզրակացությունն այն է, որ այս միջոցառումները ևս պետք է սահմանափակվեն, ավելի ճիշտ՝ քաղաքացիների մասնակցությունը որևէ միջոցառման պիտի սահմանափակվի: Հակառակ պարագայում կունենանք համաճարակի անվերահսկելի բռնկում:

Ապրիլի 24-ին կլինեն միայն արարողակարգային միջոցառումներ, այսինքն՝ այն պաշտոնյաները, որ ունեն արարողակարգային անելիք, կիրականացնեն այն, նույնը վերաբերում է նաև մայիսի 8-ին և 9-ին, մայիսի 1-ի հետ կապված էլ զանգվածային միջոցառումներ չեն լինի»։

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ կառավարությունը միջոցներ է ձեռնարկելու  արտակարգ դրության ռեժիմը հնարավորինս խստորեն պահպանելու համար։

Վարչապետը հույս է հայտնել, որ քաղաքացիներն ըմբռնումով կմոտենան այս որոշումներին, քանի որ դրանք կայացվում են հանուն մարդու, քաղաքացու, ոչ թե ի հեճուկս նրանց:

Վարչապետ Փաշինյանը բոլորի ուշադրությունը հրավիրել է  այն փաստի վրա, որ յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունը կա համաճարակի հետագա տարածումը կանխարգելելու հարցում:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1436842246487424/?t=0

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ