fbpx
Խորհրդարան

Քաղաքացիները խորհրդարանից հեռացել են գոհ. Բաբկեն Թունյանը ընդունել է ԱԺ դիմաց բողոքող քաղացիներին

Հունիսի 3-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ընդունել է ԱԺ շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին: Լրագրողների հետ ճեպազրույցում պատգամավորը վստահեցրեց՝ քաղաքացիները խորհրդարանից հեռացել են գոհ:

«Նրանք բողոքում էին 14 հազար պետական տուրքից, որը սահմանվում է Հայաստան ներկրվող ցեմենտի նկատմամբ ու, բնականաբար, իրենց դա ձեռնտու չէ: Բայց ավելի շատ բողոքում էին ժամկետից, որ պետք է օրենքն ընդունելուց հետո վեց ամիս ժամանակ տրամադրվի՝ պատրաստվելու համար: Բայց տեղական արտադրողները կարող էին սնանկանալ այդ վեց ամսվա ընթացքում ու տեղական արտադրողին պաշտպանելու համար հրատապ խնդիր կար: Այդ նպատակահարմարությունը շատ խիստ ընդգծված էր», – մեկնաբանեց Թունյանը:

Նա ասաց, որ ցեմենտ Հայաստան ներկրելու համար սահմանվող 14 հազար դրամ պետական տուրքը նորմալ գին է՝ հաշվի առնելով այն, որ ցեմենտ արտադրողները սկզբում պահանջել են 30 հազար դրամ, իսկ հետո կառավարությունը՝ 22 հազար դրամ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ