«Քաղաքացու օրը» պատգամավորները կայցելեն մարզեր. Լիլիթ Մակունց

Ամենադիտվածներ

Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ խմբակցության անդամներն արդեն գիտեն, թե ինչպես են նշելու Քաղաքացու օրը: Նա տեղեկացրեց, որ միջոցառումների շարք է սպասվում այդ օրը, որը կմեկնարկի առավոտյան ժամը 10-ին և կտևի մինչև 21:30:

Նա նաև հավելեց, որ պատգամավորները չեն կենտրոնանալու միայն Երևանում, այլ նաև շրջելու են մարզերում, անձամբ ինքը կլինի երեք մարզում:

Խոսելով այդ տոնը նշելու համար պետական բյուջեից 124 միլիոն դրամ հատկացնելու մասին` Մակունցն ասաց, որ կարծում է՝ առաջին հերթին նախ պետք է այդ ծախսերի բացվածքը ստանան կառավարությունից, որպեսզի կարողանան դատել՝ արդյո՞ք նպատակային է ծախսվել գումարը, թե՞ ոչ:

«Եթե, օրինակ, պետությունը փոքրացնենք, ընտանիքի մոդելի վերածենք, ընտանիքը կարիք է ունենում ժամանակ առ ժամանակ ինչ-որ բաներ նշելու, անկախ նրանից` ֆինանսական առումով շատ հնարավորություններ ունի՞, թե՞ չունի: Կա բարոյահոգեբանական մթնոլորտ և այլն, դա այլ հարց է: Բնականաբար, ծախսերի արդյունավետությունը պետք է արդարացված լինի: Կառավարությունը կներկայացնի և ըստ դրա` կհասկանանք»,- ասաց Լիլիթ Մակունցը:

 

Ամենաթարմ