fbpx
Խորհրդարան

Կարելի է մտածել քաղաքացու տոնը ոչ աշխատանքային օր հռչակելու մասին․ Զոլյան

ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ապրիլի վերջին շաբաթ օրը որպես քաղաքացու օր նշելու նախագծի քննարկման ժամանակ պատգամավորներից Միքայել Զոլյանը ակնարկեց, որ ավելի ճիշտ է կոնկրետ օր սահմանել որպես Քաղաքացու օր։

«Տպավորություն է ստեղծվում, որ մենք մի քիչ խուսափում ենք ինչ-որ կոնկրետ օր վերցնելուց։ Եվ նաև էդ դեպքում չէին լինի բոլոր այս բարդությունները»,- ասաց պատգամավորը։

Պատգամավորը հավելեց, որ կարելի է մտածել հետագայում այս տոնը ոչ աշխատանքային օր հռչակելու մասին։

Սրան ի պատասխանեց արդարադատության նախարարն ասաց, որ կոնկրետ օր չեն որոշել, քանզի այդ օրերին՝ ամեն օր, քաղաքացին արտահայտել է իր գիտակցությունը, և կոնկրետ օրվա հետ կապելը տեղին չէ։ Իսկ ոչ աշխատանքային օր հռչակելու վերաբերյալ մտքի վերաբերյալ Զեյնալյանն ասաց, որ կառավարության դիրքորոշմամբ՝ ոչ աշխատանքային օրերը Հայաստանում ցանկալիից շատ են։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ