Քաղաքակա՞ն է, թե՞ ոչ Արսեն Բաբայանի ձերբակալությունը

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արսեն Բաբայանի ձերբակալությանը գնահատական տալու համար պետք է նախ հասկանալ առնվազն հետևյալը՝

1. Ըստ նախաքննության մարմնի կոնկրետ ինչու՞մն է կայանում պաշտոնեական կեղծիքը,

2. Որքանո՞վ է ձերբակալությունը իրավաչափ համաներման ակտի լույսի ներքո,

3. Արդյո՞ք առկա են ձերբակալման բավարար հիմքերը:

Հույս ունեմ, որ վաղվա մեջ այս հարցերի պատասխանները կունենանք ու կհասկանանք իրավիճակը:

Ամեն դեպքում, ես չեմ կարծում, որ Արսենը փախնելու էր քննությունից, բայց չեմ էլ կարծում, որ հետապնդումը քաղաքական է: Ի վերջո, Արսենը ինքն էր պնդում, որ ինքը քաղաքական գործիչ չի»:

Գրառման մեկնաբանություններում Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը պատասխանել է․

«Դանիել ջան, Արսենը իրոք քաղաքական գործիչ չէ։ Բայց արդյո՞ք քաղաքական հետապնդման կարող են ենթարկվել ՄԻԱՅՆ քաղաքական գործիչները։ Դա ո՞րտեղ է գրված։ Թե՞ քաղաքական շարժառիթով կարող են հետապնդվել թե՜ քաղաքական գործիչները և թե՜ այլք»։

https://www.facebook.com/danioanis/posts/10219163539336393

Ամենաթարմ