Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳՆ ֆրանսիական տարածքային միավորների արտաքին հարցերի վարչության պետի տեղակալ Քսավիե դ’ Արգոևիի հետ: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը։
«Ընդգծելով հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակը, որն առկա է տարբեր բնագավառներում իրականացվող նախաձեռնություններում՝ Լևոն Հովհաննիսյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանն ակտիվ ապակենտրոնացված համագործակցություն է իրականացնում Փարիզի, Մարսելի, Լիոնի, Իլ դը Ֆրանս շրջանի, ինչպես նաև Պլեսի Ռոբինսոնի, Դրագինյանի, Անտոնիի հետ:
- Երևանի քաղաքապետարանը սկսել է դիտահորերի ուղղման աշխատանքները
- Քաղաքապետարանում քննարկվել է Երևանի մետրոյի նոր կայարանը
«Քաղաքների առջև ծառացած խնդիրները միանման են, և համագործակցության ցանկացած ծրագիր գործընկեր քաղաքների ու տարածաշրջանների հետ, կարծում եմ, համատեղ արդյունավետ լուծումներ գտնելու ևս մեկ հնարավորություն է: Այս տարվա ապակենտրոնացված համաժողովի ժամանակ մենք կկարողանանք նախանշել այն կարևորագույն ուղղությունները, որոնք կապահովեն կայուն և արդյունավետ գործակցություն Հայաստանի և Ֆրանսիայի համայնքների միջև»,- նշել է քաղաքապետի առաջին տեղակալը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ԱԳՆ ֆրանսիական տարածքային միավորների արտաքին հարցերի վարչության պետի տեղակալ Քսավիե դ’ Արգոևին իր հերթին նկատել է, որ համագործակցության ուղղություններն ընդլայնելու և նոր նախաձեռնություններով հանդես գալու համար մեծ հնարավորություն կա:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև այս տարվա հունիսին նախատեսվող հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ: