Հայտնաբերվել է թմրամիջոցների նմանվող, առանձնապես խոշոր չափերի զանգվածներ

Ամենադիտվածներ

Հայտնաբերվել է թմրամիջոցների նմանվող, առանձնապես խոշոր չափերի զանգվածներ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում շարունակվում է ամենօրյա պայքարը թմրամիջոցների և արգելված իրերի շրջանառության դեմ: Այս մասին հայտնել է ՀՔԾ-ը։

«2022 թվականի մարտի 29-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները խուզարկության են ենթարկել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Կ. Հ.-ին: Խուզարկության արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերվել է 17 փաթեթ՝ կպչուն ժապավենով մեջքին ամրացված:

Նշված փաթեթներւմ առկա են եղել տարբեր թմրամիջոցների նմանվող, առանձնապես խոշոր չափերի զանգվածներ՝ մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 226,13 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, 37,04 գրամ քաշով շագանակագույն, փոշենման զանգված, կոկաին տեսակի թմրամիջոցին նմանվող, 4,34 գրամ քաշով սպիտակ, փոշենման զանգված, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 5,09 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման զանգված, ինչպես նաև 4,62 գրամ քաշով շագանակագույն, բուսական զանգված:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաբուսաբանական և դատանյութագիտական համալիր փորձաքննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();