fbpx
Հասարակություն

Քաղաքապետարանը «ՀՀ Հաշմանդամային սպորտի ֆեդերացիա» ՀԿ-ին անշարժ գույք նվիրաբերեց

Անդրանիկի փողոցի 40/3 հասցեում գտնվող 287 քմ մակերեսով շինությունը և դրա զբաղեցրած 337 քմ մակերեով հողամասը կնվիրաբերվի ՀՀ «Հաշմանդամային սպորտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված մարզասրահի նպատակով։

«Շենքը նախկինում կաթսայատուն է եղել, սպասարկել է հարակից տարածքում գտնվող շենքերին, սակայն խորհրդային միության փլուզումից հետո չի գործում և գտնվում է անբարեկարգ վիճակում։ Նախատեսվում է տարածքը վերանորոգել և օգտագործել որպես մարզասրահ, որը պետք է գործի հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ անվճար հիմունքներով»,- Երևանի ավագանու արտահերթ նիստում ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի վարչության պետ Արսեն Ամյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ