Հասարակություն
13:02 21/12/2018

Կոտայքի մարզի 86-ամյա բնակչուհին Հանրապետության հրապարակում ինքնահրկիզվել է

Դեկտեմբերի 20-ին արտակագ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը17։50-ի սահմաններում ոստիկանության ծառայողները Հանրապետության հրապարակում նկատել են մի այրվող կնոջ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները անմիջապես ձեռնամուխ են եղել կրակը մարելուն, որից հետո կնոջը տեղափոխել են Այրվածքաբանական բժշկական կենտրոն։

Նա հոսպիտալացվել է «ջերմային այրվածք, դեմքի, պարանոցի, որովայնի վերին և ստորին վերջույթների 15 աստիճանի և ՕԴԲ 10 աստիճանի» ախտորոշմամբ։

Վիրավորն ի վիճակի չի եղել կատարվածի մասին բացատրություն տալու։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ՝ 86-ամյա Ռիմա Գրիգորյանն է, ով ինքնահրկիզման միջոցով փորձել է ինքնասպան լինել։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ