Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունել և շնորհակալագրով պարգևատրել է Ալավերդի քաղաքի բնակիչ Ժիրայր Պողոսյանին, ով օրեր առաջ սեփական կյանքը վտանգելով, Դեբեդ գետից անգիտակից վիճակում դուրս էր բերել երկամյա Արևիկին, ցույց տվել առաջին բուժօգնություն և տեղափոխել Ալավերդու բժշկական կենտրոն: Այս մասին գրված է մարզպետարանի Facebook-ի էջում։
«Հանդիպմանը ներկա էին Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, մարզպետարանի այլ պաշտոնյաներ:
- Լոռու մարզի Աշոտաբերդ համայնքում նոր բնակելի թաղամաս կկառուցվի
- Լոռու մարզում բնակարանային գողությունները նվազել են․ դատախազություն
– Դուք, սեփական կյանքը վտանգելով, երկրորդ կյանք նվիրեցիք մանկահասակ երեխային: Ես շնորհակալ եմ ձեզ խիզախության, սխրանքի և անձնուրացության համար: Հերոսները միայն մարտի դաշտում չեն, այլև՝ մեր կողքին, հպարտանում եմ ձեզնով- ասաց Ա. Խաչատրյանը:
Զրույցի ընթացքում Ժիրայր Պողոսյանը նշեց, որ ճանապարհաշինարար է, ամուսնացած է, ունի 3 երեխա: Նա ևս իր գոհունակության խոսքերն ուղղեց մարզպետին ուշադրության և գնահատանքի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
