Քաղցկեղի ռեգիստրը միակը չէ, որը կներդրվի առողջապահական համակարգում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ամբողջական, լիարժեք և արդիական տեղեկատվության հասանելիության շնորհիվ կնվազի նաև կրկնակի բուժումների, հետազոտությունների, նշանակումների, ինչպես նաև բժշկական սխալների քանակը: Հարթակը փրկություն կլինի անհետաձգելի բուժoգնության պարագայում, ընդ որում իրենց հիվանդության պատմությունը տեսնելու հասանելիություն են ստանում նաև պացիենտները. միջազգային լավագույն փորձն է բերվում Հայաստան»,- գրել է նախարարը: