fbpx
Հասարակություն

Քոչարյանի ազատ արձակման դեմ քայլերթն ավարտվեց

Ազատության հրապարակում հավաքված ցուցարարները այսօր քայլերթ էին անում մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով՝ պահանջելով կրկին կալանավորել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Քայլերթի ընթացքում նրանք հարգանքի տուրք են մատուցել 2008-ի մարտի 1-2-ի իրադարձությունների 10 զոհերի հիշատակին։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոքող ցուցարարները Ազատության հրապարակում են հավաքվել, որպեսզի այսօր՝ ժամը 20։00-ին, հանրահավաք անեն և որոշեն իրենց հետագա քայլերը:

Այժմ հանրահավաքն արդեն ավարտվել է։ Ցուցարարները կհավաքվեն վաղը՝ մայիսի 19-ին՝ ժամը 18։00-ին:

Նրանք կբերեն պահանջների ցանկ նաև հրաժարականների մասով ՝ դատական համակարգից ում հրաժարականն են պահանջում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոքող ցուցարարները Ազատության հրապարակում են հավաքվել, որպեսզի այսօր՝ ժամը 20։00-ին, հանրահավաք անեն և որոշեն իրենց հետագա քայլերը:

Ազատության հրապարակում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի և ցուցարարների միջև բախում է տեղի ունեցել։ Ինչին ի պատասխան՝ Հրանտ Մարգարյանը վիրավորական արտահայտություններ է արել, որի հետևանքով նրա և ցուցարարների միջև բախում է տեղի ունեցել։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ