fbpx
Սպորտ

Քեյնը ապաքինվել է և կմասնակցի Յունայթեդի հետ խաղին

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է վերադառնալ խաղադաշտ:

Մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշեց, որ 26-ամյա հարձակվողը կլինի մեկնարկային կազմում կմասնակցի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի «Յունայթեդ»-ի առաջիկա խաղին:

Անգլիացին չի խաղացել հունվարի 1-ից ի վեր, երբ նա վնասվածք էր ստացել «Սաութհեմփթոնի» հետ խաղի ընթացքում: Նրան ախտորոշվել է ազդրի հետին մկանների վնասվածք:

Մոուրինյոն նաև ավելացրեց, որ այս պահին ինքը չգիտի, թե քանի րոպե կկարողանա խաղալ Քեյնը:

«Տոտենհեմ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա ուրբաթ օրը։

Աղբյուրը՝ Sky Sports։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ