Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ժամը 07։17-ին ահազանգ է ստացվել, որ Քեթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
- Բավրայի մոտակայքում երկրաշարժ է գրանցվել
- ԱԻՆ-ը Զվարթնոց օդանավակայանում ռումբի առկայության մասին ահազանգ է ստացել
Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Փոքր Քեթի գյուղի մոտակայքում «Honda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացի Վ․ Ք․, ծնված 1989 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 2 մ գլորվելով կողաշրջվել դաշտամիջյան հատվածում։
Նախարարությունից տեղեկացնում են նաև, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել ավտոմեքենան: